Մարտ 07, 2021 16:30 Asia/Tehran
  • Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի միասնությունը բոլոր մակարդակներում

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի միջև սիներգիան» թեմայով երկրորդ նիստում կարևորվել է բոլոր մակարդակներում բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի միասնությունը:

Այսօր նիստը կայացել է Իսլամական  հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի   ռազմածովային ուժերի հրամանատարներ՝ ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի և  ծովակալ Հոսեյն Խանզադիի ու մի խումբ այլ  հրամանատարների մասնակցությամբ:

Նիստում ունեցած ելույթում, ծովակալ Խանզադին ասել է.«Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի վերահսկողության տակ գտնվող ծովերում տիրող անվտանգությունը հաստատվել է բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հզորությամբ ու  շարունակական ներկայությամբ»:

Ծովակալ Խանզադին ասել է.«Թշմնամին  ցանկացած սպառնալիքի դեպքում այս երկրի երիտասարդության  կողմից կստանա ջախջախիչ  պատասխան»:

Պիտակ