Ապրիլ 25, 2021 09:24 Asia/Tehran
  • Զարիֆ. Համաշխարհային  ոբերգության վերածված կորոնավիրուսի պանդեմիային վերջ տալու համար անհրաժեշտ է համաշխարհային համագործակցություն

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ կորոնավիրուսի համաշխարհային ողբերգությանը վերջ տալու համար անհրաժեշտ է համաշխարհային համագործակցություն:

Զարիֆը մասնավորապես գրել է. «Իրանն իր սրտակցությունն է հայտնում Հնդկաստանին, որը հայտնվել է մարդկության ընդհանուր ցավը դարձած ու աղետի վերածված այս համաճարակի ամենաբարդ պայմաններում»:

Նա հավելել է. «Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և աղոթում հիվանդների շուտափույթ ապաքինման համար»:

«Համաշխարհային ողբերգության վերածված այս աղետին վերջ տալու համար անհրաժեշտ է համաշխարհային համագործակություն»,- գրել է նա:

Պիտակ