Ապրիլ 25, 2021 17:19 Asia/Tehran
  • Ծովակալ Սայարի. Իրանի ինքնաբավության ջիհադը կտրել է օտարներից կախվածության թելերը

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալն ընդգծել է, որ Իրանի ինքնաբավության ջիհադը կտրել է օտարներից կախվածության թելերը:

Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Ինքնաբավ ու հզոր բանակն այն բանակն է, որը կարողանում է իր մարդուժն ու սարքավորումներն ապահովել երկրի ներսում և կտրել դրսից կախվածության լարը»:

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերը պատերազմում լավագույնս կիրառեցին սեփական մարդուժն ու սարքավորումները, և կարողացան հաղթահարել իրենց պարտադրված սահմանափակումները»,-ասել է ծովակալ Սայարին:

Նա նշել է, որ ներքին կարողությունների և գիտահենք ընկերությունների հնարավորությունների օգտագործումը ճանապարհ է հարթում հաջողության հասնելու համար:

Պիտակ