Ապրիլ 25, 2021 18:20 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգողի ներկայությամբ կայացած արարողության ժամանակ, տեղի է ունեցել բանակի ռազմացամաքային ուժերի մարտական ​​և տեխնոլոգիական 7 նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը:

Այսօր ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար  բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարիի և փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարիի ներկայությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի հետազոտությունների ու ինքնաբավության ջիհադի կազմակերպությունում տեղի է ունեցել կազմակերպության պաշտպանական ձեռքբերումների շնորհանդեսը: 

Բանակի  ռազմական և մարտական նոր ձեռքբերումներն են՝ անօդաչու թռչող սարքերի ռադարային ալիքների  նախազգուշացման սարքը, անօդաչու թռչող սարքերի լազերային նախազգուշացման սարքը, միկրոտուրբո շարժիչը, և TIAM 1400-ը (ԱԹՍ-ների ինքնապաշտպանության համակարգ.որը նախատեսված է թշնամու  օդային հսկողության  և  ուղղորդող ռադարների հայտնաբերման համար):

Անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին և հեռակառավարվող համակարգերին  դիմակայելը, այս տեսակի սպառնալիքների նավիգացիոն համակարգի աշխատանքը խափանելը, հաճախականությունների մեծ մասի տիրույթները խափանելու  կարողությունը, բոլոր գործառնական տարածքներում և մարտադաշտերում օգտագործելիությունը, արագ տեղակայումը, գործողության շարունակականությունը, խելամտությունը և օգտատիրոջ կարիք չունենալը, այս համակարգերի հնարավորություններից են:

Պիտակ