Մայիս 03, 2021 17:07 Asia/Tehran
  • Իրանի ռազմածովային ուժերն ապահովում են ազատ ջրերի անվտանգությունը

ԻԻՀ բանակի նավատորմի հրամանատարի տեղակալն ընդգծել է, որ Իրանի բանակի ծովուժն ապահովում է 2 միլիոն 70 հազար կիլոմետր տարածքով ազատ ջրերի անվտանգությունը:

Ծովակալ Ամիր Ղոլամրեզա Թահանին, Պարսից ծոցի ազգային օրվա առիթով կայացած նիստում, ասել է.«Պարսից ծոցի տարածաշրջանն աշխարհի ամենահարուստ շրջաններից մեկն է, որը պատմության ընթացքում ունեցել է մեծ կարևորություն»:

Նա հավելել է.«Աշխարհի հանքային պաշարների 65 տոկոսը տեղակայված է Պարսից ծոցի տարածաշրջանում և այդ   պաշարները գայթակղում են համաշխարհային տերություններին»:

Ամիր Թահանիի խոսքերով, Պարսից ծոցի շրջանը միշտ էլ եղել է գերտերությունների մրցակցության կենտրոն:

ԻԻՀ բանակի նավատորմի հրամանատարի տեղակալն անդրադառնալով Պարսից ծոցի տարածաշրջանում կոնվերգենցիայի կարևորությանն ասել է.«Պարսից ծոցի ութ երկրները, տևական անվտանգություն ստեղծելու փոխարեն հետևում են արտատարածաշրջանային տերությունների քաղաքականությանը»:

 

Պիտակ