Հունիս 12, 2021 11:25 Asia/Tehran
  • Իրանի բանակի և ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են համակարգված ձևով պայքարել ցանկացած սպառնալիքի դեմ

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության բազայի հրամանատարը հայտարարել է, որ բանակի և ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են համակարգված ձևով պայքարել ցանկացած սպառնալիքի դեմ:

 Բրիգադային գեներալ Ամիր Ղադեր Ռահիմզադեն  շաբաթ օրը այցելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ: Այցի շրջանակներում նա ասել է. «Բանակի և ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ուժերը, համակարգման և համագործակցության շնորհիվ, պատրաստ են Իրանի երկինքը պաշտպանել  ցանկացած սպառնալիքից և օդային ագրեսիայից»:

Խաթամ ​​ալ-Անբիայի հակաօդային պաշտպանության բազայի հրամանատարը հավելել է. «Իրանի երկինքն ամենաապահովն է տարածաշրջանում»:

ԻՀՊԿ օդուժի հրամանատարների և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, գեներալ Ռահիմզադեն գոհունակություն է հայտնել նրանց հոգեբանական ու տեխնիկական պատարստվածության կապակցությամբ:

Պիտակ