Հունիս 15, 2021 17:55 Asia/Tehran
  • Իրանը ՀՕՊ համակարգերի ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել

Իրանում Խաթամ Ալ-Անբիա ՀՕՊ համատեղ հենակետի հրամանատարը շեշտել է.«ՀՕՊ համակարգերի արդիականացման ու մասնագետների պատրաստման ոլորտներում առաջընթաց ենք ունեցել»:

Բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է.«ՀՕՊ համակարգերը այդ թվում հայտնաբերման, բախման, գործողության և հավաքման և էլեկտրոնային պատերազմի համակարգերը օրվա կարիքներին համապատասխան արդիականացվել են»:

 Գեներալ Ռահիմզադեն հավելել է.«Երկրի ՀՕՊ համակարգերի կողմից իրականացվող գործերից մեկը տարածաշրջանում բոլոր անցուդարձերի դիտարկումն է, որից հետո տարածաշրջանի սպառնալիքներին համապատասխան նախապատրաստվում ու արդիականացվում են օդային պաշտպանական համակարգերը»:

Խաթամ Ալ-Անբիա ՀՕՊ համատեղ հենակետի հրամանատարն ասել է.«Օգտվելով իրանցի երիտասադ մտավորականների ու գիտնականների կարողություններից,  պատժամիջոցների պայմաններում արտադրվում են ամենաճշգրիտ հրթիռային ու ռադարային համակարգերը»: 

Պիտակ