Հուլիս 13, 2021 17:57 Asia/Tehran
  • ԵԱՏՄ՝ անդամ երկրների կարիքները ապահովելու կարողություն

Իրանի խորհրդարանի մամլո ծառայությանը տված հարցազրույցում, խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ջալիլ Ռահիմի Ջալիլաբադին ասել է.«ԵԱՏՄ-ն կարողություն է անդամ երկրների կարիքներն ապահովելու համար և այս ուղղությամբ մշակութային ու հասարակական կապերը մեծ դերակատարություն ունեն»:

Ջահանաբադին հավելել է.«Այս միության այլ անդամներն ինչպես ՌԴ-ն ու Իրանը, մեծ դերակատարություն ունեն տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրա և ունեն տնտեսական ու անվտանգության մեծ կարողություներ, որոնք կարող են ապահովել անդամ երկրների կարիքների կարևոր մասը»:

Իրանում Եվրասիայի մասնավոր ցուցահանդեսը անցկացվել է միության անդամ երկրների ընկերությունների, այդ թվում՝ իրանական ընկերությունների կողմից ՌԴ-ի 30 ընկերությունների և Հայաստանի ավելի քան 10 ընկերությունների մասնակցությամբ: 

Պիտակ