Հուլիս 18, 2021 20:36 Asia/Tehran
  • Բանակը գտնվում է  հզորության ու պատրաստվածության գագաթնակետին՝ Իրանի շահերը պաշտպանելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հյուսիսարեւմտյան տարածաշրջանային բազայի հրամանատարը հայտարարել . «Բանակը գտնվում է պատրաստվածության ու հզորության գագաթնակետին՝ Իրանի շահերը պաշտպանելու»:

Իրանի բանակի հյուսիսարևմտյան տարածաշրջանային բազայի  հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն ասել է.«ԻԻՀ բանակը գտնվում է պատրաստվածության  ու  հզորության  գագաթնակետին՝ երկրի սահմաններն ու ազգային շահերը պաշտպանելու համար»:

Գեներալ Հաջիլուն հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը ռազմական գիտելիքների արտադրության ու կազմակերպման առումով օրինակ է ծառայում աշխարհի ռազմական կազմակերպությունների համար: Մարտական պատրաստվածության ու հնարավորությունների զարգացումը վերջակետ չունի»:

Նշելով,որ բանակի պատրաստվածությունն ու կանխարգելիչ ուժը պետք է օրըստօրե ավելանա, Իրանի բանակի հյուսիսարևմտյան տարածաշրջանային բազայի հրամանատարն ասել է է.«Երկրում տիրող անդորրն ու ավտանգությունը պարտական ենք Զինված ուժերի պատրաստվածությանն ու կանխարգելիչ ուժին»:

«Գերագույն գլխավոր հրամանատարը գոհունակություն  է հայտնել բոլոր ոլորտներում բանակի ռազմացամաքային ուժի գործունեության կապակցությամբ», նշել է Բրիգադային գեներալ Հաջիլուն:

 

 

Պիտակ