Հուլիս 20, 2021 12:51 Asia/Tehran
  • Բրիգադային գեներալ Հեյդարի. Պատրաստ ենք դիմագրավել ցանկացած սպառնալիքի

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Պատրաստ ենք դիմագրավել ցանկացած սպառնալիքի»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի արևմուտքում գտնվող Քուրդիստան նահանգում ռազմացամաքային ուժերի զորամիավորներ կատարած այցելի շրջանակում, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է.«Այսօր բանակն ապացուցեց, որ կանգնած է Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի իդեալների կողքին»:

Նա նշել է, որ բանակն ունի բարձր մարտունակություն՝ երկիրը պաշտպանելու համար:

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Այսօր բանակը տարածաշրջանի ամենահզոր ռազմական ուժերից մեկն է, որը պատրաստ է զոհաբերել իր կյանքը՝ ի պաշտպանություն երկրի, և ոչ մի ջանք չի խնայի այդ ուղղությամբ:

Գեներալ Հեյդարին նշել է, որ ԻԻՀ ԶՈւ-ը բարձր գիտակցությամբ ու պատրաստվածությամբ, անսալով մեծարգո առաջնորդի հրամաններին, պատրաստ են դիմագրավել ցանկացած սպառնալիք:

Պիտակ