Հուլիս 31, 2021 11:39 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան համատեղ առևտրի պալատի նախագահ. Պատժամիջոցները թույլ չեն տալիս օգտվել  ԵԱՏՄ-ի կարողություններից

Իրան-Ռուսաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է, որ պատժամիջոցները թույլ չեն տալիս օգտվել ԵԱՏՄ-ի կարողություններից:

Հադի Թիզ Հուշ Թաբանը, շաբաթ օրն ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ Իրանի տնտեսական համաձայնագրի դրական հետևանքներին, ասել է. «Պատժամիջոցների, ինչպես նաև շահագործման համար անհրաժեշտ որոշ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ռաշթ-Կասպից ծով և Ռաշթ-Աստարա երկաթուղիների  թերի լինելու պատճառով, առկա հնարավորությունները լիարժեք չեն չօգտագործվում»: 

Նա հավելել է. «Ավարտելով Հյուսիս-հարավ միջանցքի (Նասթարաք)  նախագիծը, մենք կարող ենք դրական  փոփոխություն ունենալ տարանցման ոլորտում»:

Իրան-ԵԱՏՄ եռամյա համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին՝ տարածաշրջանային մերձեցման և համագործակցության շրջանակներում, նպատակ ունենալով ազատականացնել և դյուրացնել Իրանի և անդամ երկրների միջև առևտրային և հաղորդակցական հարաբերությունները  և ընդլայնել համագործակցությունը:

Պիտակ