Օգոստոս 10, 2021 11:35 Asia/Tehran
  • Գեներալ Հեյդարի. Բանակի ցամաքային ուժերը երկրի պաշտպանության կարևոր հենասյուներից են

ԻԻՀ ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Բանակի ցամաքային ուժերը երկրի պաշտպանության կարևոր հենասյուներից են»:

«Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ռազմացամաքային ուժերի հրամանատար՝ բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է.«Այսօր բանակի զրահատանկային ու հրետանային ստորաբաժանումներն ունեն լավ տեխնիկա և հնարավորություններ»:

Գեներալ Հեյդարին նշել է, որ մարդուժը իշխանության ամենաանփոխարինելի բաղադրիչն է, իսկ եթե այս բաղադրիչը ներառի էլիտար խավ,  ավելի արդյունավետ կլինի:

«ԻԻՀ սրբազան համակարգի շնորհիվ բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները օժտվել են գիշերային տեսողության տեսախցիկներով, և այս համակարգի տեղադրումը եզակի է իր տեսակի մեջ»,-ասել է ԻԻՀ ռազմացամաքային ուժերի հրամանատարը:

Նշելով, որ բանակի ցամաքային զորքերի զրահապատ ուժը այս ուժերի հզորության մեկ այլ բաղադրիչ է, գեներալ Քիումարդ Հեյդարին ասել է.«Այս ստորաբաժանումների շարժունակությունն ու ծանր կրակը կխեղդեն ցանկացած ագրեսոր թշնամուն, ով մտադիր է ներթափանցել Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններ»:

Պիտակ