Օգոստոս 14, 2021 08:50 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն  արտահանման զարգացման և համաշխարհային շուկաներ մուտք գործելու Իրանի ճանապարհն է

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջազգային հարցերով և առևտրային համաձայնագրերի գծով խորհրդականը հայտարարել է. «ԵԱՏՄ-ն արտահանման զարգացման և համաշխարհային շուկաներ մուտք գործելու Իրանի ճանապարհն է»:

Միրհադի Սիդիին, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ առևտրի առավելություններից մեկն այն է, որ Իրանն ավելացնում է այդ երկրներ արտահանման ծավալները  և  նրանց միջոցով մուտք գործում  համաշխարհային շուկաներ»:

Միրհադի Սիդին հավելել է. «Արտոնյալ պայմանագրի ստորագրումից հետո ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ներմուծումն ու արտահանումը դյուրացվել է»:

Անդրադառնալով Իրանի հարևանությամբ  ԵԱՏՄ 80 միլիոնանոց շուկայի առկայությանը,  Սիդին հավելել է. «ԵԱՏՄ անդամ երկրներն ավելի քան 300 միլիարդ դոլար ներմուծմամբ, հանդիսանում են խոշոր տնտեսական բևեռ, որը կարող է դառնալ իրանական ապրանքների հիմնական շուկան»:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին եռամսյակում Իրանը ԵԱՏՄ է արտահանել մոտ 258 մլն դոլարի ապրանք, իսկ անդամ  երկրներից ներմուծել է 347 մլն դոլարի ապրանք:

Ռուսաստանը,  Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը Եվրասիական տնետսական միության  անդամներն են:

Պիտակ