Օգոստոս 17, 2021 12:27 Asia/Tehran
  • Բանակների միջազգային մրցումները հյուրընկալելը վկայում է իսլամական Իրանի հզորության մասին

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Բանակների միջազգային մրցումները հյուրընկալելը վկայում է իսլամական Իրանի հզորության մասին»:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, «Ծովային գավաթ» միջազգային մրցումների անցկացման վայրում ծանոթացել է խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին:

Ծովակալ Խանզադին նշել է, որ մրցումները պետք է անցկացվեն միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, քանի որ բանակի ռազմածովային ուժերը, հյուրընկալելով մի քանի երկրներից ընտրված զինվորականներին, հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդանիշը:

Աշխարհի բանակների ջրասուզակների միջազգային մրցումները հյուրընկալվում են Իրանի բանակի երրորդ ռազմածովային գոտում, իսկ այս ուժի Իմամ Ռեզայի անվան չորրորդ ծովային գոտում հյուրընկալվում են ծովային գավաթ մրցումները, որոնք կայանալու են այս տարվա սեպտեմբերին՝ մասնակցությամբ աշխարհի ընտրված բանակների:

Պիտակ