Օգոստոս 17, 2021 17:09 Asia/Tehran
  • Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով երկրորդ ծովակալ Շահրամ Իրանին նշանակվել է բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնում

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանագրով, ծովակալ Շահրամ Իրանին նշանակվել է բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնում:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեիի հրամանագրում ասված է.«Երկրորդ ծովակալ Շահրամ Իրանի, հաշվի առնելով Ձեր հանձնառությունը և պատասխանատու գործունեությունը, և բանակի գլխավոր հրամանատարի առաջարկը, Ձեզ շնորհելով ծովակալության աստիճան, նշանակում են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի  պաշտոնում:  Ակնկալվում է բանակի, զինված ուժերի և երկրի կարողություններն օգտագործել ուժերի  ջիհադական ու հեղափոխական առաջընթացի  և մարդկային կապիտալի աճի վրա հիմնված բազմակոմանի պատրաստվածության ու կարողության մակարդակի բարձրացման  ուղղությամբ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել ծովակալ Հոսեյն Խանզադիին այդ պաշտոնում արդյունավետ ջանքեր գործադրելու ամար:

 

Պիտակ