Օգոստոս 22, 2021 18:19 Asia/Tehran
  • Սպահանում մեկնարկել է աշխարհի  բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրը

Սպահանում մեկնարկեց աշխարհի բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրը, որին մասնակցել են չորս թիմեր Իրանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից և Վիետնամից:

ԻԻՀ ռազմացամաքային ուժերի փոխհամակարգող բրիգադային գեներալ Աբբաս Ֆալլահն այսօր աշխարհի  բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրի բացման արարողության  ժամանակ ասել է.«Այս մրցաշարի անցկացման նպատակն է ավելացնել մասնակից երկրների մշակութային փոխգործակցությունը և  տարածել խաղաղություն ու բարեկամություն»:

Սպահանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Բորիս Բուրմիստրովն ասել է.«Այս մրցաշարը  սկսվել է յոթ տարի առաջ Ռուսաստանում, որի մասնակիցները մինչ այժմ եղել են Իրանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Չինաստանը և Վիետնամը: Մրցաշարի 6-րդ տուրն անցկացվում է 730 մասնակիցների ներկայությամբ»:

Աշխարհի բանակների  ռազմական մրցաշարի կամ «Զենքի տիրակալների» վեցերորդ տուրը  կանցկացվի այսօրվանից մինչև սեպտեմբերի 3 -ը, Սպահան նահանգի Շահինշահր քաղաքում:

Պիտակ