Օգոստոս 26, 2021 17:00 Asia/Tehran
  • «Զենքի տիրակալներ» մրցաշարում Իրանի բանակի ցամաքուժը գրավել է առաջին տեղը

Սպահանում ընթացող «Զենքի տիրակալներ» միջազգային մրցաշարում, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքուժը գրավել է առաջին տեղը:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հավաքականը, «Բանակ-2021» միջազգային խաղերի շրջանակում Սպահանում անցկացված «Զենքի տիրակալներ» մրցույթի երկրորդ օրը, գրավել է առաջին տեղը:

Երկրորդ կարգի բրիգադի գեներալ Ազար Աֆրուզն ասել է.«ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հավաքականի կարողականությունը, տեխնիկական մասնագիտությունը և բարձր հոգեկանն այն ակնառու յուրահատկություններն են, որոնց ականատես եղանք Սպահանում անցկացված «Միջազգային բանակային խաղեր»-ի երկրրդ օրը:

Ազար Աֆրուզը հավելել է.«Բոլոր անհրաժեշտ  քայլերն արվեցին Իրանի հավաքականին նախապատրաստելու համար, որպեսզի  վերջինս կարողանա  խաղադաշտում գտնվող մրցակիցներին ցույց տալ իր տեխնիկական կարողությունները:

«Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակում «Զենքի տիրակալներ-2021» մրցաշարն անցկացվում է Սպահանում Իրանի, Վիետնամի, Ռուսաստանի և Ուզբեկստանի թիմերի մասնակցությամբ:

Պիտակ