Սեպտեմբեր 05, 2021 17:53 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար.«Զենքի տիրակալներ» մրցույթի նպատակը խաղաղությունն ու փորձի փոխանցումն էր

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Չնայած կորոնավիրուսային պայմաններին, «Զենքի տիրակալներ» մրցույթը կայացել է լիարժեք առողջ մթնոլորտում»:

Շաբաթ օրը, «Զենքի տիրակալներ 2021»  միջազգային ռազմական մրցույթի փակման արարողության ժամանակ, ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար, գեներալ Քիումարս Հեյդարին ասել է.«Չնայած կորոնավիրուսային պայմաններին, մրցումները կայացել են առողջ մթնոլորտում»:

Գեներալ Հեյդարին ասել է.«Այս մրցումների նպատակն է զարգացնել խաղաղությունն ու բարեկամությունը, բարձրացնել ռազմական և պաշտպանական փոխագործակցությունները և փորձի փոխանակում կատարել բարեկամ երկրների միջև»:

 «Զենքի տիրակալներ» միջազգային ռազմական մրցություններն ավարտվել են շաբաթ երեկոյան, Սպահանի Շահին Շահր քաղաքում: Չեմպիոն է ճանաչվել Իրանի հավաքականը:

«Զենքի տիրակալներ» մրցույթին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի, Ռուսաստանի և Վիետնամի բանակային հավաքականները:

Պիտակ