Սեպտեմբեր 14, 2021 11:45 Asia/Tehran
  • Գեներալ Մուսավի. Բանակի օրակարգում է «Մակրան» նավի նման ուղղաթիռատար նավի կառուցումը

Անդրադառնալով օվկիանոսների ջրերում նավատորմի առաքելություններին, ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ բանակի օրակարգում է «Մակրան» նավի նման ուղղաթիռատար նավի կառուցումը:

«Երիտասարդ լրագրողների ակումբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով նավակործաններ, նավեր և օժանդակ սարքավորումներ կառուցելու  Իրանի բանակի և զինված ուժերի կարողություններին, ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է.«Ռազմածովային ուժերը ցանկանում են արդյունավետ ներկայություն ունենալ բոլոր օվկիանոսներում, և այդ ուժերը պետք է զինված լինեն համապատասխան  սպառազինությամբ և օժտված՝ մեծ կարողությամբ»:

Գեներալ Մուսավին ասել է.«Եթե ​​մի ժամանակ «Ջամարան»-ի նման նավակործանի կառուցման ընթացքը տևում էր ավելի քան 10 տարի, ապա այսօր,  ձեռք բերված փորձի շնորհիվ, այս գործընթացը տեղի է ունենում ավելի արագ է և նավակործանն ու անհրաժեշտ սարքավորումները կառուցվում են ամենակարճ ժամանակահատվածում»:

Պիտակ