Սեպտեմբեր 27, 2021 08:57 Asia/Tehran
  • Բրիգադի գեներալ Սաբահիֆարդ. Իրանի ՀՕՊ ուժերի այսօրվա դիրքը Սրբազան  պաշտպանության փորձի արդյունքն է

ԻԻՀ բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարը հայտարարել է. «Երկրի հակաօդային պաշտպանությունը առաջ է գնում ժամանակակից պաշտպանական գիտության ճանապարհով և ՀՕՊ ուժերի այսօրվա զբաղեցրած դիրքը այդ դիրքը Սրբազան պաշտպանության փորձի արդյունքն է:

Արևմտյան Ատրպատական նահանգի Բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը   Միանբոդ գետի Զարինե ռոդիոլոկացիոն կայան կատարած այցի շրջանակներում նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտադրված պատերազմի ընթացքում կարողացել է ապացուցել, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում իր դերը եզակի է, հավելել է. «Այսօր բոլորը գիտեն, որ Իսլամական Իրանը տարածաշրջանային անվտանգության առանցքն է»:

Բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարը նշել է. «Սիոնիստական ​​կեղծ ռեժիմը   իսլամական աշխարհի համար  մեծ թվով չար ծրագրեր էր մշակել: Սակայն պ արտադրված պատերազմի միջով Իրանի անցնելու և իսլամական երկրների վրա այդ հանգամանքի ունեցած ազդեցության արդյունքում, այդ  կեղծ ռեժիմի  բոլոր անօրինական նպատակները ձախողվեցին, և այսօր այն  բախվում է իսլամիզմի, զայրույթի և հասարակական ատելության ալիքների հետ»:

1980 թվականի սեպտեմբերի 22-ին, Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի բանակը լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ՝ օգտագործելով տարբեր զենքեր. Այս օրն իրանական օրացույցում  Սրբազան պաշտպանության շաբաթվա սկիզբն է:

Պիտակ