Հոկտեմբեր 01, 2021 17:24 Asia/Tehran

ԻԻՀ-ի բանակի հյուսիս-արևմտյան ռազմակայանի տարածաշրջանային հրամանատարն ասել է.«Մենք չենք կարող հանդուրժել ,եր հարևանների հետ ընդհանուր սահմանների երկայնքով արտասահմանյան տարրերի ու սիոնիստների ներկայությունը»:

Ուրբաթ օրը, «Ֆաթեհան  է  Խեյբար» զորավարժության անցկացման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում, բրիգադային գեներալ  Ալի Հաջիլուն հավելել է.«Բարեկամ երկրները պետք է իմանան, որ իսլամական երկրների ու  տարածաշրջանի ժողովուրդների միջև տարաձայնություններ չկան և Սիոնիստական օկուպանտ ռեժիմն է ձգտում պառակտումներ սերմանել ու օգտվել արդյուքնումս տեղծված  իրավիճակից»:

Նշելով, որ ԻԻՀ-ն հակաիմպերիալիստական ոգով կդիմակայի ցանկացած օկուպացիայի, գեներալ Հաջիլուն ասել է.«Այսօր խաղաղության, ազատագրված տարածքների վերակառուցման ու նաև տարածաշրջանից Սիոնիստական ռեժիմի արտաքսման օրն է: Սիոնիստական չարանենգ ռեժիմը ձգտում է տարածաշրջանում  տարաձայնություններ առաջացնել ու բարձրանալ պառակտումների ալիքի վրա: Սակայն տարածաշրջանի իսլամական երկրները, գիտակցելով դա, և իրար հետ համաքայլ, խաղաղ ու կայուն տարածաշրջան են ստեղծելու»:

Նշելով, որ «Ֆաթեհան Է Խեյբար» զորավարժության անցկացմամբ Իրանը խաղաղության, անվտանգության, միասնության ու եղբայրության ուղերձ է հղում հատկապես իսլամական երկրներին, նա հավելել է.«Այս զորավարժությունը ցույց է տալիս ԻԻՀ-ի հեղնիակությունը և կայուն ու ակտիվ կանխարգելիչ ուժը»:

Պիտակ