Նոյեմբեր 04, 2021 08:23 Asia/Tehran
  • Իրանը դարձել է մինչև 23 տարեկանների  աշխարհի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոնը

Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Իրանի հավաքականը, նվաճելով մեկ ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ, դարձել է Սերբիայում անցկացված աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որում Իրանի հավաքականը նվաճել է մեկ ոսկե, չորս արծաթե և երկու բրոնզե մեդալ և արժանացել փոխչեմպիոնի տիտղոսին:

Առաջնության չեմպիոն է դարձել Ռուսաստանը՝ 190 միավորով: Իրանը, 155 միավորով զբաղեցրել է երկրորդ, Վրաստանը՝ 105 միավորով, երրորդ տեղը:

Պիտակ