Նոյեմբեր 08, 2021 17:52 Asia/Tehran
  • Իրանի բանակի հրամանատար. Ապագա պատերազմները լինելու են ցանցային

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարը հայտարարել է, որ ապագա պատերազմները լինելու են ցանցային: Նա հավելել է. «Իրանի բանակի ցամաքային ուժերի տեխնիկան ու սպառազինությունը ցանցային են ու խելացի»։

Iran Press-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին  «Զոլֆաղար-1400» համատեղ զորավարժության շրջանակներում լրագրողներին ասել է.«Այս զորավարժության ընթացքում բանակի ցամաքային ուժերը կարողացել են լավագույն ձևով իրականացնել ռազմավարական և մարտավարական  առաջադրանքները»:

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է. «Ցամաքային զորքերը երեք փուլով մտել են զորավարժություններ և իրականացրել երեք շատ ծանր գործողություն»։

Բրիգադային գեներալ Հեյդարին նշել է, որ բանակի համատեղ զորավարժություններում «երկիր-օդ» հրթիռների կիրառումը բանակի ցամաքային զորքերի գործողության կարևորագույն քայլերից է։

Նա հավելել է.«Բանակային տեխնիկան կարողացել է թիրախավորել թիրախները, իսկ հեռահար և ռազմավարական անօդաչու սարքերը կարողացել են խոցել նշանակված թիրախները»:

 

 

Պիտակ