Նոյեմբեր 13, 2021 16:44 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Նավթային տանկերի առգրավումը մեծ ապտակ էր Միացյալ Նահանգներին»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անվիճելի ուժ է համաշխարհային ռազմական դոկտրինում, հավելելով.«Տանկերի առգրավումն ուժեղ ապտակ էր Միացյալ Նահանգներին»:

Բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանին հավելել է. «Աշխարհն առանց Իրանի ռազմավարություն չի մշակի: Նրանք առաջին հերթին կնայեն Իսլամական Հանրապետության կանխարգելիչ  ուժին»:

Նա ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմը ցանկացած պահի դավադրություն է կազմակերպում Իրանի Իսլամական Հանրապետության  դեմ, բայց նվազագույն սխաի դեպքում, այդ ռեժիմը հողին  կհավասարեցվի»։

Օրերս ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի ծովի ջրերում առգրավել էին իրանական նավթ տեղափոխող լցանավը և նավթը տեղափոխելով մեկ այլ լցանավ,  փորձել այն տեղափոխել անհայտ ուղղությամբ:

 

 

Պիտակ