Դեկտեմբեր 13, 2021 16:59 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար.  Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է դիմակայել  ցանկացած ագրեսիայի

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է.«Իրանը մտադիր չէ ներխուժել որևէ երկիր, սակայն լիակատար պատրաստվածությամբ կդիմակայի ցանկացած ագրեսիայի»։

Բրիգադի գեներալ օդաչու Համիդ Վահեդին, երկուշաբթի օրը Շահիդ Սաթթարի օդային համալսարանի հրամանատարների և դասախոսների ներկայությամբ ունեցած ելությում,  նշել է. «Բանակի օդուժը պատրաստ է մարտական ​​գործողությունների՝ ցանկացած մակարդակի և տեսակի օդային սպառնալիքին խելամտորեն արձագանքելու համար»։

 Վահեդին անդրադարձել է նաև Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի հզորությանը և ասել. «ԱԹՍ-ներն առաջադեմ, հասանելի, էժան և տարբեր կիրառություններ ունեցող տեխնոլոգիա ունեն, և այդ տեխնոլոգիան դարձել է ասիմետրիկ պատերազմի կարևոր բաղադրիչներից մեկը»։

Պիտակ