Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը համաձայնել է ներում շնորհել կամ մեղմացնել մի շարք դատապարտյալների պատիժը.
(last modified Fri, 11 Feb 2022 05:51:42 GMT )
Փետրվար 11, 2022 09:21 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը համաձայնել է ներում շնորհել կամ մեղմացնել մի շարք դատապարտյալների պատիժը.

Իրանի Իսլամական հեղափոխության փառապանծ հաղթանակի տարեդարձի առիթով, ԻԻՀ առաջնորդ այաթոլլա Խամենեին համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել ընդհանուր և հեղափոխական, ռազմական և կառավարական դատարաններում դատապարտված 3388 դատապարտյալների պատիժը։

Ավելի վաղ, Իրանի դատական իշխանության ղեկավար հոջաթոլեսլամ վալմոսլեմին Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին,  առաջնորդին ուղղված նամակում առաջարկել էր համաներում կիրառել կամ մեղմել 3388 դատապարտյալների պատիժը: ԻԻՀ առաջնորդը, հիմնվելով   Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ հոդվածի վրա, համաձայնություն է տվել այս առաջարկին:  
Փետրվարի 12-ին նշվում է ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի գլխավորած իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձը։
Ամեն տարի այս օրն իրանի ողջ ժողովուրդը վերանորոգում է իր ուխտն Իսլամական հեղափոխության իդեալների և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ՝ մասնակցելով բազմամիլիոնանոց փառավոր երթին:

Պիտակ