Մայիս 02, 2022 07:41 Asia/Tehran
  • Շվեդիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանում Շվեդիայի դսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ վերջինիս է փոխանցվել Թեհրանի բողոքը՝ Համիդ Նուրիի անհիմն կալանավորումը շարունակելւու և նրա դեմ ուղղված կեղծ մեղադրանքների կապակցությամբ

Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում Համիդ Նուրիի գործով դատական նիստից և վեղադրական վճռի ընթերցումից հետո, Թեհրանում  այդ երկրի դեսպան Մաթիաս Լենցը կիրակի օրը կանչվել է ԱԳՆ, որպեսղ վերջինիս փոխանցվել է Իրանի խիստ բողոքը՝ Նուրիի դեմ ուղղված կեղծ մեղադրանքի կապակցությամբ:

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի հարցերով նախարարի օգնականը և հատուկ ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Համիդ Նուրիի կալանավորումը և դատապարտումը, ինչը տեղի է ունեցել Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության դրդրմամբ:

Դատապարտելով հակաիրանական մթնոլորտի ձևավորումը, նա Շվեդիային կոչ է արել դադարեցնել այս քաղաքական շոուն և ազատ արձակել Համիդ Նուրիին:

Շվեդիայի դեսպանն ասել է, որ Իրանի բողոքը կփոխանցի իր երկրի ԱԳՆ պաշտոնյաներին։

Պիտակ