Մեկնաբանություն- Լուսահոգի Իմամ Խոմեյնիի ազդեցիկ անհատականության տարբեր կողմերը արտաքին ասպարեզում
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ՝ լուսահոգի Այաթոլլահ Իմամ Խոմեյնին անփոխարինելի դեմք է եղել Իրանի ժամանակակից պատմության մեջ և վճռորոշ ու հիմնարար ազդեցություն է ունեցել Իրանի ժամանակակից քաղաքական, սոցիալական և կրոնական ասպարեզում:
Սակայն կրոնական, քաղաքական ու պատմական այս մեծ գործչի ազդեցությունը միայն Իրանով չի սահմանափակվել, և նա կարողացել է վճռական գործողություններ կատարել արտաքին ասպարեզում։
Իրականում, Իրանի և իսլամական աշխարհի պատմության այս մեծ մարդու մահից 33 տարի անց, Իմամ Խոմեյնիի մտքերն ու գաղափարները դեռևս արդիական են միջազգային ասպարեզում, և նրա գործողությունները դեռևս արդյունավետ են տարածաշրջանային և համաշխարհային միտումների վրա:
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իմամ Խոմեյնիի ամենակարևոր և ազդեցիկ գործողություններից մեկը արտաքին ասպարեզում, 1979 թ. օգոստոսի 7-ին, Ղոդսի օրը որպես պաղեստինյան դատի պաշտպանության և Իսրայելի դեմ պայքարի օր հռչակելն էր:
Նա միշտ քննադատել է Շահի ռեժիմի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները: Շահի ճնշող միապետության հզորության գագաթնակետին Իմամ Խոմեյնին քողազերծեց շահի և իսրայելական ռեժիմի թաքնված հարաբերությունները և շատ լուրջ և հետևողականորեն հետամուտ եղավ իսլամական աշխարհին սպառնացող իսրայելական սպառնալիքի դիմակայմանը :
Հոգելույս Իմամ Խոմեյնին առաջին կրոնական առաջնորդն էր, ով թույլ տվեց պաղեստինցի մարտիկներին աջակցելու համար օգտվել կրոնական նպատակներով գոյացած գումարներից և ողորմություններից: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իմամ Խոմեյնին Ղոդսի ճակատագրի նկատմամբ գլոբալ զգայունություն ցուցաբերելու և այն հանցագործ սիոնիստների ճիրաններից փրկելու առաջին իսկ առիթով հռչակել է «Ղոդսի օր»-ը և ուղերձ է հղել այդ առիթով:
Արտաքին ասպարեզում Իմամ Խոմեյնիի ազդեցության մեկ այլ կարևոր ասպեկտն էր նրա ընդգծված շեշտադրումը ամբարտավանության դեմ պայքարի վրա, որը խորհրդանշվում է որպես մեծ սատանան և ամբարտավանության խորհրդանիշ համարվող ԱՄՆ-ի քաղաքականության և գործողություններին դիմակայելով:
Անցած չորս տասնամյակների ընթացքում մշտապես ականատես ենք եղել ԱՄՆ-ի թշնամական գործողություններին և չարիքներին իսլամական համակարգի դեմ, այնպես որ Վաշինգտոնը, Արևմտյան բլոկի գլխավորությամբ, օգտագործել է իր ողջ հնարավորություններն ու ուժը այս համակարգի դեմ։
Իմամ Խոմեյնին, լիովին գիտակցելով ԱՄՆ-ի ամբարտավան էությունը, բազմիցս զգուշացրել էր այդ մասին և ընդգծել ԱՄՆ-ին արդյունավետ դիմակայելը:
Իրականում, Իսլամական հեղափոխության վեհ իդեալների ու նպատակների շարքում գլխավոր տեղ է զբաղեցնում ամբարտավանության դեմ պայքարը: Իմամ Խոմեյնին, որպես Իսլամական հեղափոխության մեծ ճարտարապետ, հիմնվելով իսլամական ուսմունքների վրա, աշխարհը դիտարկում է որպես ամբարտավանների և ճնշվածների միջև երկբևեռ դիմակայության ասպարեզ, և հեղափոխության հիմնական քաղաքականությունը սահմանեց Արևելքի ու Արևմուտքի համաշխարհային ամբարտավանության կենտրոնների դեմ առճակատման և անհաշտ հակամարտության առանցքի և նրանցից լիակատար անջատման շուրջ:
Միաժամանակ Իմամ Խոմեյնին պաշտոնապես հայտարարեց ամբարտավան գերտերություններից Իսլամական հեղափոխության անջատման և նրանց չհանձնվելու մասին եւ գծեց մի երրորդ ուղի։