Հունիս 24, 2022 19:03 Asia/Tehran
  • Բորելը հունիսի 24-ին կժամանի Թեհրան

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 24-ի երեկոյան այցով կժամանի Իրանի մայրաքաղաք:

Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր երեկոյան ժամնում Է Թեհրան՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարի եւ Իրանի Իսլամական Հանրապետության որոշ այլ պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար,- մեջբերում Է Խաթիփզադեի խոսքն IRNA գործակալությունը:

Այցի ընթացքում, որը կազմակերպված Է Իրանի եւ Եվրամիության միջեւ շարունակվող կոնսուլտացիաների շրջանակներում, կքննարկվեն երկկողմ հարաբերություններին եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ (հակաիրանական) պատժամիջոցների չեղակման շուրջ բանակցությունների վերջին տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

 

Պիտակ