Հուլիս 06, 2022 12:47 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի ռազմական ձեռքբերումները խանգարում են թշնամուն

ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարն անդրադառնալով այս ուժի ստորաբաժանումների հագեցվածությանը, նշել է, որ ցամաքային զորքերի ռազմական, պաշտպանական և սպառազինության ձեռքբերումները խանգարում են թշնամուն:

Բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին այցելել է Մարիվանի 328-րդ շարժական հարձակողական բրիգադ՝ ծանոթանալու պաշտպանական պատրաստվածության և օպերատիվ մարտունակության վիճակին:

Անդրադառնալով բանակի ցամաքային զորքերի՝ ճշգրիտ, հեռահար ու խելացի զինատեսակներով համալրվելուն, Հեյդարին հավելել է. «Այսօր ԻԻՀ բանակի ռազմական, պաշտպանական և սպառազինական ձեռքբերումները խանգարում են մեր երդվյալ թշնամիներին»:

Նշելով, որ բանակի ցամաքային ուժերը միշտ դինամիկ են, ակտիվ և զսպող Հեյդարին հավելել է. «Զինված ուժերի պատրաստվածությունը խոսում է երկրի սահմանն ու տարածաշրջանը պաշտպանելու մեր ծառայողների պատարստակամության մասին, որոնք գիշեր-ցերեկ ու ապահովում են երկրի անվտանգությունը»:

Պիտակ