Հուլիս 12, 2022 12:42 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը քննադատել է շվեդական ընկերությանը, որը հրաժարվել է Իրանին վաճառել հատուկ վիրակապեր՝ թիթեռի հիվանդությամբ տառապող երեխաների համար

Ստոկհոլմում Իրանի դեսպանը մարդկության դեմ ոճրագործություն և երեխաների իրավունքների բացահայտ խախտում է բնութագրել շվեդական ընկերության քայլը, որ հրաժարվել է Իրանին վաճառել հատուկ վիրակապեր՝ թիթեռի հիվանդությամբ տառապող երեխաների համար:

Չնայած ԱՄՆ-ի պնդումներին, թե դեղորայքն ու բժշկական սարքավորումները ներառված չեն պատժամիջոցներում, շատ բանկեր, հաստատություններ և ընկերություններ վախենալով հնարավոր պատժից, շատ զգուշավոր էին Իրանի հետ բիզնես անելիս. Օրինակ, շվեդական «Monlike» ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, հրաժարվել է բժշկական վիրակապ ուղարկել Իրանում թիթեռի հիվանդությամբ (EB) տառապող երեխաների համար: Դա այն դեպքում, երբ Իրանում այդ հիվանդությամբ տառապող մոտ 1200  երեխաներին շտապ անհրաժեշտ է այդ բժշկական վիրակապը։

Իրանի ուսանողների լրատվական գործակալությունը (ISNA) հաղորդել է, Ստոկհոլմում Իրանի դեսպան Ահմեդ Մասումիֆարը երեքշաբթի օրը թվիթում գրել է.«ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների պատրվակով բժշկական պարագաներ արտադրող շվեդական ընկերությունը հրաժարվում է վիրակապեր վաճառել իրանցի երեխաների համար։ Այս անմեղ հրեշտակները ամեն օր տառապում և մահանում են մարդու իրավունքների պաշտպանների աչքի առաջ։ Արդյո՞ք սա երեխաների իրավունքների կոպիտ խախտում չէ և հանցագործություն մարդկության դեմ»։

 

 

Պիտակ