Հուլիս 12, 2022 18:05 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար. Իրանի բանակը լավագույն վիճակում է և ավելի պատրաստված է, քան երբևէ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է. «Իրանի բանակը գտնվում է լավագույն վիճակում և ավելի պատրաստված է, քան երբևէ։

Գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավին, այսօր,  դատական ​​իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեյիի՝ բանակի ռազմական համալսարան կատարած այցի ժամանակ, ասել է. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակը տեղակայվելով  երկրի արևմտյան, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան սահմաններում իր պաշտպանական ուժերով և օդուժով շուրջօրյա կարգով հսկում է  իսլամական Իրանի երկինքը: Երկրի բանակը հզոր ներկայություն ունենալով բաց ջրերում և առևտրային  ու նավթատար նավերի ուղեկցությամբ պաշտպանելով ազգային շահերը, լավագույնս կատարում է իր բոլոր  առաքելությունները»:

Բանակի  գլխավոր հրամանատարը հայտարարել է.«Բանակն այսօր գտնվում է լավագույն վիճակում և առավել քան երբևէ պատրաստ է կատարելու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը»:

Պիտակ