Հուլիս 14, 2022 18:51 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ. Բանակն ի վիճակի է դիմակայել թշնամու  հիբրիդային պատերազմին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ բանակը միանշանակ ունի ուժ և մարտունակություն՝ դիմակայելու թշնամու հիբրիդային պատերազմին։

Չնայած Սպիտակ տան և Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զգալի առաջընթաց են գրանցել նոր զինատեսակների արտադրության ոլորտում։

Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հավելել  է.-«Մենք այն սակավաթիվ զինված ուժերից ենք, որոնք միաժամանակ կանգնած են  լուրջ ռազմական սպառնալիքի և անվտանգության կիսադժվար սպառնալիքի առաջ, մենք պետք է պատրաստ լինենք նման պատերազմի, անընդհատ թարմացնենք մեր կանխարգելիչ ուժը, հոգ տանենք և կայուն պահենք այն»։

«Բանակի ցամաքային ուժերն Աֆղանստանի սահմաններին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հարավ-արևելքում և հյուսիս-արևմուտքում, և ոստիկանության հրամանատարությունը որոշ ասպարեզներում բախվում են զինված և անզեն անվտանգության սպառնալիքների»,-ասել է նա:

Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին նշել է.«Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու նման սպառնալիքներին, ինչի համար  ներդրում է արել թշնամին»։

Պիտակ