Օգոստոս 28, 2022 08:27 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Այսօրվա պատերազմը համակցված պատերազմ է

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին ռազմական համալսարանի ավարտական կուրսի ուսանողների հետ հանդիպման ժամանակասել է. «Թշնամին մեծ ծախսեր է կատարում փափուկ պատերազմի դաշտում և լայնածավալ լրատվական պատերազմ է վարում Իրանի դեմ»։

Նա հավելել է. «Նոր ճամբարների ստեղծումը, համացանցը և էլեկտրոնային ու կիբեր պատերազմի կառավարումը թշնամու վարած փափուկ պատերազմին դիմակայելու ուղիներից են»:

Մուսավին հավելել է. «Այսօրվա պատերազմը համակցված պատերազմ է, որն ընթանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական դաշտերում: Ու թեև այս պատերազմի ռազմական կողմը չի երևում, սակայն զինված ուժերը լիակատար զգոնությամբ ամեն պահ հսկում են թշնամիուն»:

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Բանակում գոյություն ունեցող  զամակերպչական մշակույթի և եզակի մասնագետների շնորհիվ մենք շարժվում ենք դեպի ցանկալի կետ ու չնայած պատժամիջոցներին ու դժվարություններին, զգալի առաջընթաց ենք գրանցել տարբեր ոլորտներում»:

 

Պիտակ