Սեպտեմբեր 19, 2022 08:25 Asia/Tehran

Կիրակի օրը, 65 կգ քաշային կարգում աշխարհի 2 ոսկե մեդալակիր Ռահման Ամուզադը եզրափակիչում հանդիպել է ամերիկացի Ջոն Դիակոմիհալիսի հետ և 13։8 հաշվով հաղթելով մրցակցին, նվաճել ոսկե մեդալ։

Ազատ ոճի ըմբշամարտի Իրանի ազգային հավաքականը նվաճել է ընդհանուր առմամբ  2 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ և 150 թիմային միավոր՝ դառնալով Սերբիայում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Սեպտեմբերի 15-18-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում անցկացվեցին ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումները։

Թիմային վարկանիշում ԱՄՆ-ն ​​198 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Իրանի թիմը 150 միավորով դարձավ փոխչեմպիոն։ Ճապոնիայի հավաքականը  70 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։

Անցած տարի Օսլոյում կայացած մրցություններում, Իրանի հավաքականը 3 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալներով և 162 միավորով գրավել էր 3-րդ տեղը

Ազատ ոճի ըմբշամարտի Իրանի ազգային հավաքականը միշտ եղել է աշխարհի առաջնությունների լավագույնների թվում և հինգ անգամ դարձել է չեմպիոն՝ 1961 թվականին Յոկոհամայում, 1965 թվականին Մանչեսթերում, 1998 թվականին Թեհրանում, 2002 թվականին Թեհրանում և 2013 թվականին Հունգարիայում։

Պիտակ