Մեկնաբանություն- Գիտական առաջընթացն Իրանի հզորության կարևոր բաղադրիչներից է
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի հպարտության առիթներից մեկը գիտական ոլորտում զարգացումն ու գիտական ասպարեզում ակտիվ ներկայությունն է, ինչը հաստատում են նաև միաջզգային շրջանակները:
Նախքան իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանի արդյունաբերության ոլորտը խիստ կախվածության մեջ էր արտասահմանից: Հետևաբար, հեղափոխության հաղթանակից հետո, տնտեսական շրջափակման և հումքի մատակարարման դադարեցման պատճառով, ոլորտը հայտնվեց լճացման մեջ: Սակայն Իրանը լուրջ քայլեր ձեռնարկելց՝ նվազեցնլեու կախվածությունը ներմուծվող հումքից, արտասահմանյան ապրանքներից և արտասահմանյան տեխնիկական գիտելիքներից, որոնք սպառնալիք էին համարվում երկրի արդյունաբերության համար:
Արդյունաբերության, ռազմական ու գիտական ոլորտներում Իրանի ձեռքբերումները վկայում են, որ թշնամիների համակողմանի քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշումները չեն խոչընդոտել երկրի հզորացմանը: Պատժամիջոցների պայմաններում նանո, ավիաատիեզերական, ցողունային և միջուկային բջիջների ոլորտներում առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերումը տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Իրանի զարգացման օրինակներից է:
Գիտական զարգացման բարձր արագությունը
Հետհեղափոխական շրջանում համաշխարհային գիտության արտադրության մեջ Իրանի մասնաբաժինն աճել է 180, իսկ հոդվածների արտադրությունը՝ 55 անգամ։ New Scientist ամսագիրն այդ կապակցությամբ գրել է. «Իրանը գրանցել է գիտական աճի ամենաարագ տեմպերը և աշխարհի առաջատար երկրներից մեկն է գիտական արտադրության ոլորտում: Իրանում գիտական աճի տեմպերը 11 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը։ Այս թիվը ցույց է տալիս, թե որքան արագ է Իրանը կրճատում իր հեռավորությունը զարգացած և առաջադեմ երկրներից»։
Ձեռքբերումներ ցողունային բջիջների ոլորտում
Իրանն այսօր աշխարհի լավագույն ատսնյակում է՝ ցողունային բջիջների տեխնոլոգիայի և հետազոտության ոլորտում: Իրանցի հետազոտողներին հաջողվել է ցողունային բջիջներն օգտագործել նույնիսկ ուղեղի և ոսկորների փոխպատվաստման, մաշկի և սրտի հյուսվածքների վերականգնման ժամանակ: Նրանք նաև կարողացել են կլոնավորել ցողունային բջիջները:
Առաջընթացն ավիատիեզերական ոլորտում
Հեռահաղորդակցության և տեսանկարահանող արբանյակների կառուցման ոլորտում Իրանն այսօր ինքքնաբավ է: Իրանն արբանյակների կառուցման տեխնոլոգիա ունեցող ինը երկրների թվում է: Արբանյակակիրների նախագծման և կառուցման ոլորտում նույնպես Իրանն այնպիսի մակարդակում է, որ արբանյակներ արձակելու համար չունի արտաքին աջակցության կարիք:
Զարգացումը նանոտեխնոլոգիայի ոլորոտում
Վերջին տարիներին Իրանի գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումների թվին ավելացել են նաև լազերային և նանոտեխնոլոգիաները: Նանոգիտությունն աշխարհում խոշոր փոխություններ է առաջացրել: Գիտության այս տեսակը կիրառվում է դեղերի արտադրության, հիվանդությունների ախտորոշման, ջրի դետոքսիկացիայի, գյուղատնտեսության մեջ արտադրողականության բարձրացման և օդի մաքրման ոլորտներում: Իրանը նանո ոլորտում զբաղեցնում է աշխարհում 12-րդ տեղը:
Գիտությունն ազգային հեղինակության շատ կարևոր աղբյուր է, ուստի գիտական աճի տեմպերի արագացումը կենսական նշանակությունի ունի:
ԻԻՀ առաջնորդն իր ելույթներում բազմցիս ընդգծել է երկրի գիտական զարգացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությունը: Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդը ևս մեկ անգամ նշել է, որ գիտական առաջընթացը հրատապ խնդիր է: Այաթոլլահ Խամենեին ասել է. «Համալսարանները, գիտահետազոտական կենտրոնները և հարակից հաստատությունները պետք է իրենց գերագույն նպատակը սահմանեն գիտական առաջընթացն ու թռիչքը, որպեսզի մեր երկիրը հետ չմնա գիտության քարավանից»։