Հունվար 29, 2023 17:39 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերը հուշագիր են  ստորագրել Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման  ոլորտում համագործակցության մասին

Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ Իրանն ու Ռուսաստանը հիմք են ստեղծել բանկերի և գործարարների միջև պատժամիջոցներից հեռու համագործակցության և գործարքների համար։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխտնօրեն Մոհսեն Քարիմին, Ռուսաստանի հետ  հաղորդագրությունների փոխանցման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին ասել է. -«Արտերկրում գտնվող բոլոր իրանական բանկերը և արտասահմանյան բանկերը, որոնք միացած են Ռուսաստանի ֆինանսական մեսենջերին, որը ներառում է 100 բանկ 13 այլ երկրներում, հաղորդագրություններ կփոխանակեն իրանական բանկերի հետ»։
Իսկ ռուսական կողմից Վլադիսլավ Գրիդչինն ընդգծելով, որ ամենամեծ առավելությունն այն է, որ արևմտյան պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի և Ռուսաստանի բանկային համագործակցության վրա, հավելել է.-« Ֆինանսական կազմակերպությունները հուշագրի ստորագրումից հետո կշփվեն միմյանց հետ, և այս փաստաթուղթը վերաբերում  է ֆինանսական մեսենջերին  և օգնելու  է երկու երկրների գործարարներին»։
Իրանը և Ռուսաստանը ռազմավարական ընդհանուր շահեր ունեն տարբեր ոլորտներում, և դա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել։

Պիտակ