Փետրվար 22, 2023 18:24 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաները Թեհրանում են՝  միջուկային օբյեկտներ այցելելու և բանակցություններ վարելու նպատակով

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնյաները երեկվանից բանակցություններ են վարում, այցելում և  ստուգում են  Իրանի միջուկային օբյեկտները»։

Մոհամմադ Էսլամին չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հավելել է,«ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններն ու համաձայնությունը գործարք է եղել,որը կնքվել է 5+1 խմբի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև  փոխվստահություն ստեղծելու նպատակով, սակայն համաձայնագիրը ստորագրած հիմնական կողմերը, չկատարեցին իրենց պարտավորությունները և հատկապես ամերիկացիներն իրենք չհամագործակցեցին ու թույլ չտվեցին,որ մյուսներն էլ համագործակցեն»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հստակեցրել է. «Քաղաքական մեծ ճնշում գործադրող հոսանքը ձգտում է Իրանը միակողմանիորեն կատարի  ՀԳՀԾ-ով սահմանված պարտավորությունները,  իսկ նրանք հավատարիմ չմնան իրենց պարտավորություններին, ինչը միանգամայն անընդունելի է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի քաղաքական ճնշումները, հրահրումները և  խնդիրներ հարուցելը»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արևմտյան կողմերի և սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների ճնշման ներքո  բազմիցս հայտարարություններ է արել Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ, սակայն այդ պնդումները չեն համապատասխանում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի տարիների համագործակցությանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դրական փոխգործակցություն է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և միևնույն ժամանակ ընդգծել է, որ այդ համագործակցությունները չպետք է ենթարկվեն քաղաքական ճնշումների ազդեցությանը։

 

Պիտակ