Մայիս 14, 2023 18:31 Asia/Tehran
  • Թեհրանի Քաղխորհրդի եվ Քաղաքապետարանի ներկայացուցիչները այցելել են «Արարատ» մարզավան

Մայիսի 8-ին «Արարատ» մարզավան են այցելել Թեհրանի Քաղխորհրդի հասարակական եվ մշակութային հանձնաժողովի ղեկավար դոկտ. Նարգես Մադանիփուրը, Թեհրանի Քաղաքապետարանի 3-րդ շրջանի մշակութային հասարակական հարցերով տեղակալ Մահմուդ Աֆրախթեն եվ նրանց ուղեկցող պատվիրակությունը:

Պետական պաշտոնյաներին հյուրընկալել են Հ. Մ. «Արարատ» կազմակերպության Կենտրոնական վարչության նախագահ Հենրիկ Խալոյյանը, փոխնախագահ Արա Գալստյանը եվ նույն վարչության անդամ Հարմիկ Սարգսյանը, որոնք Թեհրանի Քաղխորհրդի եվ Քաղաքապետարանի ներկայացուցիչներին ծանոթացրել են մարզավանի հնարավորություններին, մասնավորապես՝ վերանորոգման եվ վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաեվ կազմակերպության դժվարություններին եվ պահպանման խնդիրներին:

Այցելելով Ս. Խաչ Մատուռ կազմակերպության Կենտրոնական վարչության անդամները հյուրերին ծանոթացրել են Մատուռի նախագծման պատմությանը եվ խոսել Մատուռի ճարտարապետ - նախագծող Ռոստոմ Ոսկանյանի վայելած մեծ հեղինակության եւ արժանապատիվ հարգանքի մասին: Այնուհետեվ, այցելել են «Խաժակ Արզումանյան» ցուցասրահ եվ Նորայր Պահլավունիի անվան արխիվային գրասենյակ, ծանոթացել են կազմակերպության արխիվների պահպանման եվ թվայնացման գործընթացների հետ:

Վերջում պետական պաշտոնյաներին նվիրել են հուշանվերներ:

 

 

Պիտակ