Հեղափոխության առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին՝ շեյխ Աֆիֆ Նաբուլսիի մահվան կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին ցավակցել է շեյխ Աֆիֆ Նաբուլսիի մահվան կապակցությամբ։
Առաջնորդի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում այաթոլլահ Խամենեին, գիտնական շեյխ Աֆիֆ Նաբուլսիի մահվան կապակցությամբ, ցավակցություն է հայտնել վերջինիս ընտանիքի անդամներին, ինչպես նաև Լիբանանի և Պաղեստինի բոլոր մոջահեդներին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին նույնպես ցավակցել է Հասան Նասրալլահին՝ շեյխ Աֆիֆ Նաբուլսիի մահվան կապակցուիթյամբ:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հոջաթոլէսլամ վալմոսլեմին շեյխ Աֆիֆ Նաբուլսիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձում նշել է, որ նա մեծ աջակցություն է ցուցաբերել Լիբանանի և Պաղեստինի դիմադրության մոջահեդներին։
Շեյխ Աֆիֆ Ալ Նաբուլսին՝ Լիբանանի հայտնի գիտնականներից էր և, Սիոնիստական ռեժիմի դեմ իսլամական դիմադրության նշանավոր աջակիցներից մեկը: Նա մահացել է այսօր առավոտյան՝ երկարատև հիվանդությունից հետո։