Հուլիս 20, 2023 10:53 Asia/Tehran
  • Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել իմամ Հոսեյնի նահատակության օրվա կապակցությամբ

Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության մշակութային աշխատանքների, համագումարների և կազմակերպությունների գերատեսչության նախաձեռնությամբ և Թեհրանի հայոց Թեմի Ազգային իշխանության համագործակցությամբ հուլիսի 19-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացավ Աստվածային կրոնների միջև երկխոսության`այս տարվա ընթացքում երկրորդ համագումարը՝«Հավատքը և հասարակության բարօրությունն աստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով:

Իրանի պետական հիմնով և Տերունական աղոթքով մեկնարկած միջոցառման ,առաջին դասախոսն էր  Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանը: Թեմակալ առաջնորդի դասախոսության հիմնական թեման էր` «Հավատքը և հավատքի դերը ընտանեկան կյանքի կազմավորման մեջ»:

Հանդիպմանն ունեցած ելույթում, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը Սեպուհ արք. Սարգսյանը ոգեկոչելով աշխարհի շիաների առաջին իմամ Հոսեյնի հիշատակն ասել է. «Բոլորս տեղյակ ենք, որ Իրանի պատվավոր հասարակությունն այս օրերին հոգեպես պատրաստվում է իմամ Հոսեյնի նահատակության օրվա միջոռառումներին: Այս առիթով մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ իմամ Հոսեյնի նահատակության կապակցությամբ»:

Նա հավելել է. «Այսօր մենք՝ տարբեր կրոնների ներկայացուցիչներս, հավաքվել ենք միասին՝ խոսելու մեր սոցիալական կյանքի խնդիրների մասին, և այս հանդիպումն Իրանում ապրող  տարբեր կրոնների ներկայացուցիչների միասնության ամենագեղեցիկ վկայությունն է»։

Անդրադառնալով ընտանիքում հավատքի կարևորությանը, Սարգսյանն ասել է. «Հավատացյալի կյանքը նման է պայքարի, և մենք բոլորս՝ որպես հասարակության անդամներ, պետք է շարունակենք այդ պայքարը։ Մենք պետք է համագործակցությամբ առաջ տանենք այս պայքարը, որպեսզի արժանանանք Աստծու գթությանը»

Նա հավելել է. «Այսօրվա հանդիպումը գեղեցկագույն վկայությունն է Իրանի հասարակության կյանքի, որտեղ իսլամ, քրիստոնյա, հրեա և զրադաշտական,  բոլորս միասին հավաքված ենք խորհելու մարդկային կյանքի դժվարությունների մասին: Այսօրվա աշխարհը մարտահրավերներով լի աշխարհ է և մարդկային հասարակությունը պետք է ձեռք- ձեռքի տա՝ պայքարելու այդ մարտահրավերների դեմ»:

Միջոցառմանը ելույթներով  հանդես եկան կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների հարցերով ԻԻՀ  նախագահի խորհրդական Մամուստ Աբդօլսալամ Քարիմին,  Իսլամական մշակույյթի և առաջնորդության նախարարության պետական պատասխանատուներ,  Իրանում կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդներ, նաև  տեսակապի միջոցով այլ երկրներից կրոնագիտության և  հասարակական հարցերով փորձագետներ:

Մեկ օրյա համագումարին ,որին ներկա էր Իսլամական մշակույթի և  առաջնորդության նախարար  Մոհամադ Մեհդի Էսմայիլին, իր ելույթի ընթացքում ընդգծեց .«Իրանը հազարամյա քաղաքակրթություն  ունեցող երկիր է, որտեղ բոլոր էթնիկ խմբերն ու կրոնները միասին ապրել են կողք- կողքի»:  Նա նշեց,  որ այս խաղաղ գոյակցությունը  հիմքն է դրել այս երկրի հարուստ մշակույթի և կարևորեց միաստվածային կրոնների միասնականությունը:  Նախարարի հավաստմամբ աստվածային բոլոր կրոնները հարգելը  համարվում է կարևոր կետ բոլորի համար և խոսքի ազատության պատրվակով աստվածային կրոններից որևէ մեկի սրբություններին անարգելը անընդունելի է: Մենք բոլորս մի մեծ ընտանիքի անդամներ ենք,  տարբեր կրոններով և  միասին դատապարտում ենք աստվածային կրոնների համոզմունքների դեմ ամեն կարգի անարգանքը»:

 

 

Պիտակ