Սեպտեմբեր 13, 2023 18:01 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ի եւ Իրանի ազատ առեւտրի գոտում ապրանքների մոտ 80%-ը կարող է ազատվել մաքսատուրքից

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի միջեւ կնքված ազատ առեւտրի համաձայնագրի համաձայն՝ առեւտրի  գոտում ապրանքների առնվազն 80%-ը կարող է ազատվել մաքսային տուրքերից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւն Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում ասել է,-«Այս հարցը ակտիվորեն քննարկում են կողմերը»: 

«Ինչ վերաբերում է սակագնին, որն, ընդհանուր առմամբ, բանակցությունների առանցքային բովանդակությունն է, այսօր մենք քննարկում ենք այն մակարդակում, որ առեւտրի առնվազն 80%-ը պետք է ազատվի մաքսատուրքերից և  կարծում ենք, որ կհանգենք շատ ավելի լավ  պայմանավորվածությունների, որոնք նախապես քննարկել ենք իրանական կողմի հետ պարամետրերի առումով»,- ասել է Սլեպնեւը:

Հաղորդման համաձայն՝ այս կապակցությամբ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է սեպտեմբերի վերջին Մոսկվայում,որտեղ քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու կազմակերպման հարցը։

ԵԱՏՄ-ի  անդամ երկրներն են  Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Միությունն ավելի վաղ  ազատ առևտրի պայմանագրեր է կնքել Վիետնամի և Սինգապուրի հետ, ինչպես նաև ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ։

Պիտակ