Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ.«Իմամ Խոմեյնին ազատություն պարգևեց և ծառայեց ժողովուրդներին»
(last modified Fri, 10 Jun 2016 14:08:50 GMT )
Հունիս 10, 2016 18:38 Asia/Tehran
  • Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ.«Իմամ Խոմեյնին ազատություն պարգևեց և ծառայեց ժողովուրդներին»

Թեհրանի և հյուսիսային իրանահայության առաջնորդ՝ գերաշնոր Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ասել է.«Այսօր` Իրանի իսլամական հեղափոխությունից 37 տարի անց , հոգելույս Իմամ Խոմեյնին իսլամ աշխարհի միակ կրոնական առաջնորդն է եղել և եթե թերացումներ են եղել, ոչ մի կապ չունեն նրա հետ, որովհետև այդ մակընթացությունները բնորոշ են բոլոր հեղափոխություններին, որոնցից պետք է անցնել»:

Այսօր, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 27-րդ տարելիցի առիթով կայացած միջոցառման ընթացքում, նշելով, որ Իմամ Խոմեյնին ազատություն պարգևեց և ծառայեց ժողովուրդներին, գերաշնորհ սրբազան հայրն ասել է.«Մարդկության պատմությունն ուսումնասիրելով, տեսնում ենք, որ եղել են մարդիկ, որոնք աստվածահաճո վերաբերմունք են ունեցել ժողովուրդների հետ, այդպիսին է եղել Ս. Գրիգոր Լուսավորիչը, որը կարողացավ քրիստոնեությունը որպես առաջին պետական կրոն արմատավորել մի երկրում և տեսնում ենք, որ լուսահոգի Իմամ Խոմեյնին էլ այդ շրջանակում է ընթացել և կարողացել է իր վարքագծով մի ժողովրդի ընտրյալը հանդիսանալ»:

Անդրադառնալով Իմամի աշխարհայեցողությանը, Թեհրանի հայոց թեմի գերաշնորհ առաջանորդն ասել է.«Նա իր գաղափարախոսության մեջ իսլամը չի սահմանափակել իսլամական հանրապետության աշխարհագրությունում, իրանական ազգության և իսլամական հանրապետության շրջանակում»:

Պիտակ