Մարտ 27, 2024 16:35 Asia/Tehran

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Գազայի ճնշված ու հզոր ժողովրդի կատաղի դիմադրության արդյունքում, Պաղեստինի հարցը դուրս է եկել իսլամական աշխարհի սահմաններից և դարձել համայն մարդկության խնդիրը»:

Ճորեքշաբթի օրը,  Իսմայիլ Հանիյեի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը շնորհավորել է Գազայի ժողովրդին՝ հաղթանակի և Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմի քաղաքականությունն ու նպատակները տապալելու կապակցությամբ, հավելելով․ «Աշխարհի ժողովուրդն ամբողջ սրտով ատում է Սիոնիստական հանցավոր ռեժիմին ու նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ին և սիրում է Գազայի ճնշված ժողովրդին»։
Նշելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը եզակի իրադարձություն էր, որի հետևանքով Սիոնիստական ռեժիմի կրած պարտություննը փոխհատուցել հնարավոր չէ, ԻԻՀ նախագահն ասել է․ «Այսօր ամբողջ աշխարհի համար ապացուցվել է Պաղեստինի հարցի օրինականությունը և դրա պաշտպանների, այդ թվում՝ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, և այն փաստը, որ կեղծ և հանցավոր Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի բոլոր անապահովությունների արմատն է և սպառնում է  խաղաղությանը»։ 
Տարածաշրջանում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ցանկացած դիվանագիտական քայլ խաբեություն որակելով, Ռայիսին հավելել է. «Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հերթական խայտառակությունն էին մանկասպան ռեժիմին աջակցող ԱՄՆ-ի ու արևմտյան որոշ երկրների համար, քանի որ համաշխարհային հանրության համար բացահայտեցին ԱՄՆ-ի ու  Արևմուտքի իրական դեմքը»։ 
Բարձր գնահատելով Պաղեստինի ճնշված ժողովրդին Իրանի աջակցությունը,  Իսմայիլ Հանիեն   ներկայացրել է Գազայի հատվածի վերջին  իրադարձություններն ու զարգացումները։

Պիտակ