Մարտ 28, 2024 10:46 Asia/Tehran
  •  Իրանը քննադատել է սիոնիստների հանցագործությունների նկատմամբ մկջազգային կառույցների լռությունը

Անդրադառնալով Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների կատարած հանցագործություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Հաշվի առնելով հանցագործությունների ծավալը, միջազգային կազմակերպութուններն ու կառույցներն արդյոք պատասխանատվություն չեն կրո՞ւմ բացահայտ ցեղասպանությունը դադարեցնելու և ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում»։

X սոցիալական ցանցում արած գրառման մեջ Նասեր Քանանին գրել է․ «Գազայի հատվածի հիվանդանոցների և բժշկական կենտրոնների դեմ պատերազմն այս տարածքի բնակիչների նկատմամբ Իսրայելի ռեժիմի ահաբեկչական բանակի ռազմական հանցագործությունների մի ամսն է»։

Նա հավելել է․ «Պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ Գազայի դեմ պատերազմի սկզբից մինչև այսօր Սիոնիստական ռեժիմը նպատակաուղղված կերպով թիրախավորել է 33 հիվանդանոց»։

Քանանին հավելել է, որ բացի քաղաքական դիրքորոշումներ հայտարարելուց, հայտարարություններ անելուց կամ բանաձևեր ընդունելուց, միջազգային վեհաժողովներն ու կառույցները գործնական պատասխանատվություն չեն ստանձնում՝ զսպող քայլեր ձեռնարկելու,   բացահայտ ցեղասպանությունը դադարեցնելու և ռազմական հանցագործներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

 

 

Պիտակ