Ապրիլ 14, 2024 09:50 Asia/Tehran

Ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման՝ ապրիլի 14-ին Իրանն ԱԹՍ-ներով ու հրթիռներով ուղիղ հարվածներ է հասցրել օկուպացված տարածքներում գտնվող ռազմական օբյեկտներին:

Ապրիլի 1-ին Իսրայելը հարձակում էր Իրականացրել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա, ինչի հետևանքով նահատակվել էին իրանցի 7 ռազմական խորհրդականներ։ 
ԻԻՀ առաջնորդ և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլահ Խամենեին հայտարարել էր, որ դա հարձակում էր Իրանի տարածքի վրա, հավելելով, որ ռեժիմը կպատժվի։ Անցած 45 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ենթարկվել է ուղղակի և անուղղակի հարձակման, սակայն այս հարձակումներին դիմակայելու ընթացքում դրսևորել է «ռազմավարական համբերություն» և հրաժարվել ներքաշվել որևէ պատերազմի մեջ՝ կարևորելով տարածաշրջանի անվտանգությունը։   
Իսկ անցած գիշեր Իրանի իրականացրած գորոծղությունը  պատժիչ գործողություն էր և  Իսրայելի գործողություններից օրինական պաշտպանության օրինակ։ Այդ մասին ասված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ԱԽ այս ամսվա նախագահող Մալթայի դեսպան ու մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերին ուղղված նամակներում նշել է․ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում ռազմական գործողություն իրականացնելու Իրանի որոշումն ընդունվել է ի պատասխան սույն թվականի ապրիլի 1-ին՝ Սիրիայում ԻԻՀ հյուպատոսարանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման, որը հակասում էր կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետին»։
2023թ․ հոկտեմբերի 7-ին մեկնարկած  «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո  Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ Գազայում իրականացրած ցեղասպանությունն անվանել է օրինական պաշտպանություն։ Սակայն այդ պնդումը չի արդարացնում ռեժիմի գործողություններն ու աննախադեպ ոճրագործությունները, քանի որ Պաղեստինի ժողովուրդը ռեժիմի կողմից բռնության է ենթարկյվում արդեն 7 տասնամյակ և իրականում «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն էր ինքնապաշտպանութուն։ 
Երեկ երեկոյան Իրանի իրականացրած ռազմական գործողությունը նույնպես օրինական պաշտպանության օրինակ էր։ 
Իրանի գորոծղությունն իրականացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Դամասկոսում ԻԻՀ դինավանագիտական վայրի դեմ Իսրայելի հարձակումը դատապարտելու կամքի բացակայության հետևանքով։ ԱԽ անգործությունը և նույնիսկ  խորհրդի որոշ անդամների, հատկապես՝ ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին, պատճառ դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնապաշտպանության նպատակով ռազմական գործողություններ ձեռնարկի օկուպացված տարածքների դեմ:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին նշել է․ «Ցավոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկատարեց իր պարտականությունները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում և թույլ տվեց Իսրայելի ռեժիմին խախտել միջազգային իրավունքի կարմիր գծերն ու հիմնական սկզբունքները։ Այդ գործողությունները խաթարում են տրածաշրջանային ու միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը։
Կարևոր է նշել, որ Իսրայելի դեմ հարձակման ընթացքում Իրանը չի թիրախավորել քաղաքացիական բնակավայր կամ որևէ անձի։ Սակայն Իսրայելի հարձակումն ուղղված էր Իրանի հյուպաստոսարանի դեմ, որն ունի անձենռմխելիություն։ Մյուս կողմից, Իսրայելն արդեն 7 ամիս հանցագործություններ է իրականացնում պաղեստինցիների դեմ։ 
Վերջում պետք է ասել, որ Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի ռազմական գործողությունը միայն առաջին քայլն էր՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ, և եթե այս ռեժիմը արձագանքի այս գործողությանը, ապա Թեհրանն ավելի լայնածավալ և կոշտ գործողություն կձեռնարկվի օկուպացված Պաղեստինի դեմ։

Պիտակ