Ապրիլ 15, 2024 17:50 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի նոր գործողության դեպքում՝ պատասխանն ավելի կոշտ է լինելու

Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը նոր քայլեր ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ, ապա անպայման կստանա շատ կոշտ պատասխան։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում բացատրել է Պաղեստինի օկուպացված տարածքներում կոնկրետ թիրախների վրա Իրանի զինված ուժերի ռազմական գործողությունների նպատակները և ընդգծել է. «Այս սահմանափակ գործողությունը ուղղված էր Սիոնիստական ​​ռեժիմին զսպելուն, պատժելուն և զգուշացնելուն, և եթե այս ռեժիմը նոր քայլեր ձեռնարկի ԻԻՀ դեմ, ապա անպայման կբախվի շատ խիստ պատասխանի» :

Դրական գնահատելով Իրանի օրինական գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ամիր Աբդոլլահյանը կարևոր է համարել Ռուսաստանի դերը Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հանցագործությունների դադարեցման և Պաղեստինի դեմ ցեղասպանության ու ագրեսիայի շարունակման և տարածաշրջանում լարվածության աճի կանխման գործում։

Սերգեյ Լավրովը նաև իր ափսոսանքն է հայտնել Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմին դատապարտելու հարցում որոշ երկրների դիրքորոշումների կապակցությամբ: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ նիստում ասել էր, որ կասկած չկա, որ Իրանը կպատասխանի հարձակումներին։ Բացի այդ, այս գործողությունը տեղի է ունեցել պատասխանատու արձագանքի և ինքնազսպման հիման վրա:

Ռուսաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել տարածաշրջանում լարվածության նվազման կապակցությամբ և հավելել, որ Ռուսաստանը խստորեն կպաշտպանի և կաջակցի Իրանի՝ օրինական պաշտպանության վրա հիմնված գործողություններն Անվտանգության խորհրդի նիստում։

Պիտակ