Ապրիլ 17, 2024 10:56 Asia/Tehran

Նշելով, որ «Ճշմարիտ խոստում» գործողությունը սիոնիստների դեմ ուղղված սահմանափակ և պատժիչ գործողություն էր, ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Իրանի դեմ ուղղված ռեժիմի ամենաթույլ ահարձակումը կստանա շատ կոշտ արձագանք»։

ԻԻՀ Բանակի օրվա կապակցությամբ կայացած արարողության ժամանակ, նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է․ «Իրանի դեմ ուղղված Իսրայելի ամենափոքր հարձակումը կարժանանա շատ կոշտ պատասխանի»։ 
Ռայիսին նշել է․ «Ճշմարիտ խոստում» գործողությունը սահմանափակ գործողություն էր։ Սակայն նրանց համար պարզ դարձավ, որ եթե այն լիներ լայնածավալ, ռեժիմից ոչինչ չէր մնա։ Սակայն գործողությունն ի սկզբանե սահմանափակ էր և ուղղված էր այն կենտրոնների դեմ, որոնք գործել են Իրանի դեմ»։

Բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված  շքերթի ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Բանակը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին և լիովին պատրաստ է պաշտպանելու հայրենիքը, երկրի տարածքային ամբողջականությունը և իսլամական հեղափոխության արժեքները»։


Նա նշել է․ ««Ալ Աղսայի փոթորիկ» հակասիոնսիտական գործողությունից հետո  պարզ դարձավ, որ ռեժիմի  ուժը սարդոստայնից  էլ  թույլ է։ Իսկ ԻՀՊԿ-ն ու Իրանի բանակը իրականացրեցին գործողություն, որով,  ինչպես նշել էր ԻԻՀ ԶՈՒ գերագույն գլծխավոր հրամանատարը,    Սիոնիստական ռեժիմը պատժվեց»։ 
Նախագահի խոսքով․ ««Ճշմարիտ խոստում» գործողությունը սահմանափակ գործողություն էր։ Սակայն նրանց համար պարզ դարձավ, որ եթե այն լիներ լայնածավալ, ռեժիմից ոչինչ չէր մնա։ Սակայն գործողությունն ի սկզբանե սահմանափակ էր և ուղղված էր այն կենտրոնների դեմ, որոնք գործել են Իրանի դեմ»։ 

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմը ձախողվել է հետախուզական, անվտանգության, ռազմական և ռազմավարական ոլորտներում, Ռայիսին հավելել է․ «Ամերիկացիների հայտարարություններում ռազմական տարբերակի մասին խոսք չկա, և դա Իրանի զինված ուժերի հեղինակության արդյունքն է»։ 
Իր աջակցությունը հայտնելով պաղեստինցիներին, Ռայիսին դիմել է տարածաշրջանի երկրներին, նշելով, որ Իրանի ռազմական ուժերն անվտանգություն և խաղաղություն են հաստատում տարածաշրջանում։ Նա այդ եկրներին կոչ է արել Սիոնիստական ռեժիմի հետ շփվելու փոխարեն,  ապավինել իրենց ունեցածին, Իրանի բանակին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հավելելով, որ տարածաշրջանում օտար ուժերի ներկայության կարիք չկա:

Պիտակ