Հունիս 04, 2024 12:26 Asia/Tehran
  • Իրանական Խորդադ ամսի 15-ին սկսվեց Իրանի ժողովրդի իսլամական մեծ շարժումը

Այսօր, իրանական խորդադ ամսի 15-ը (2004թ․ հունիսի 4) Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի պատմական ապստամբության տարելիցի օրն է, որը տեղի է ունեցել իրանական 1342 թվականին (1963 թ.)։

Այս ապստամբությունը շրջադարձային էր Իսլամական հեղափոխության պատմության մեջ և սկիզբը դրեց Իրանի ժողովրդի իսլամական շարժման։

Փահլավիի ռեժիմի գործակալները իրանական 1342թ․ խորդադ ամսի 15-ին, ներխուժեցին Ղոմում գտնվող իմամի բնակարանը և բերման ենթարկեցին նրան: Նախորդ օրը Իմամը Ղոմի «Ֆեյզիե»-ի դպրոցում իմամ Հոսեյնի Աշուրայի օրվա ընթացքում ունեցած ելույթում քողազերծել էր Մոհամմեդռեզա  Փահլավի ոճրագործությունները և նրա կապը Իսրայելի ռեժիմի հետ։

Հակադարձելով Իմամի ձերբակալությանը, Իրանի տարբեր քաղաքներում ժողովուրդը փողոցներ դուրս գալով, իր բողոքը հայտնեց շահի ռեժիմի դեմ։

Շահի ռեժիմի անվտանգության ուժերը դաժան հարձակում իրականացնելով, այդ թվում՝ Ղոմի Ֆեյզիեյի դպրոցի վրա հարձակվելով՝ սպանեցին, վիրավորեցին և ձերբակալեցին մեծ թվով մարդկանց։

Իմամ Խոմեյնիի շարժումը սկսվեց 1963 թվականին, իսկ 1979 թվականին հաղթեց Իրանի իսլամական հեղափոխությունը, և անշուշտ Խորդադի 15-ի ապստամբությունն անուրանալի ու փայլուն դեր ունեցավ այս իսլամական շարժման հաղթանակում։

 

Պիտակ