Հունիս 16, 2024 09:59 Asia/Tehran
  • Իրանցի թիավարողները 6 մեդալ են նվաճել

Իրանցի թիավարողները 6 մեդալ են նվաճել Թայլանդում ընթացող մինչև 23 տարեկանների Ասիայի առաջնության թիավարության մրցումներում։ Իրանցի երկու մարզուհիներ մրցությունում նվաճել են մեկական ոսկե մեդալ։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հունիսի 14-16-ը Թաիլանդի Պատայա քաղաքում  կայացած մինչև 23 տարեկանների և երիտասարդների առաջնության կանոեներով և բայդարկաներով թիավարության մրցություններին Իրանը մասնակցել է 18 մարզիկներով և 4 մարզիչներով, կանանց և տղամարդկանց բաժիններում: 

Իրանցի  Էլնազ Շաֆիյանը բայդարկայի 1000 մ թիավարման եզրափակչում ուժերն է չափել Ուզբեկստանի, Թաիլանդի, Ղազախստանի, Վիետնամի և Սինգապուրի մրցակիցների հետ և գրանցելով 4:09.940 ժամանակ, նվաճել ոսկե մեդալ։

Արշին Ռեզանջադը  հանդես է եկել 1000 մ ակադեմիական թիավարության կանանց եզրափակիչում և առաջ անցնելով Ուզբեկստանի, Կորեայի, Ղազախստանի, Վիետնամի և Սինգապուրի  մարզուհիներին ու գրանցելով  4:16.635 ժամանակ, զբաղեցրել  առաջին տեղը։ 

Մուհամմեդ Աբասին  և Շայան Հոսեյնին մինչև 23 տարեկան տղամարդկանց երկտեղանոց նավակի թիավարության մրցությունում, որին մասնակցել են նաև Ուզբեկստանի, Թաիլանդի, Ղազախստանի, Վիետնամի և Հնդկաստանի մարզիկները, վերջնագծին են հասել  3․41.690 րոպեում, նվաճելով արծաթե մեդալ։
Շայան Հոսեյնին մասնակցել է նաև մինչև 23 տարեկան տղամարդկանց 1000 մետր թիավարության մրցությանն Ուզբեկստանի, Թաիլանդի, Ղազախստանի, Մյանմայի և Վիետնամի մրցակիցների հետ և վերջնագծին հասնելով 4:04.396 րոպե ժամանակում, արժանացել բրոնզե մեդալի։ 

 Իրանի ներկայացուցիչներ Աբոլֆազլ Ջաննաթին և Ամիրռեզա Օլադյանը իրենց ուժերն են չափել Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և  Թայբեյի մրցակիցների հետ և վերջնագծին հասնելով 3:31.255 րոպեում, նվաճել բրոնզե մեդալ:

Մեհրաբ Ասայեշ Խորշիդը 1000 մ թիավարության տղամարդկանց եզրափակչում մրցել է  Թայբեյի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Կորեայի և Սինգապուրի մրցակիցների հետ և   3:46.302 րոպե արդյունքով զբաղեցրել  երրորդ հորիզոնականն ու նվաճել բրոնզե մեդալը:

Պիտակ